Sales Doctor

Sales Doctor-ը ստեղծվել է 2020 թվականին։ Այդ ժամանակ մեր հիմնադիր Տնօրենը ուներ շուրջ 10 տարվա փորձ վաճառքի ոլորտում, սակայն կանգնած էր կարևոր խնդրի առաջ՝ ինչպես ավելացնել վաճառքները և միաժամանակ պահպանել արդեն գոյություն ունեցող հաճախորդներին։

Այս խնդրի լուծման համար նա երկար ժամանակ փնտրում էր համապատասխան ծրագիր, որը կհամապատասխաներ փոքր ընկերությունների պահանջներին, կլիներ ֆունկցիոնալ, նորարարական լուծումներով հագեցած և միաժամանակ պարզ օգտագործման մեջ։ Սակայն երկար փնտրտուքներից հետո, չգտնելով այնպիսի տարբերակ, որը լիովին կհամապատասխաներ իր պահանջներին, որոշում է ստեղծել սեփական լուծումը ծրագրավորողների օգնությամբ։

Սկզբնական փուլում ստեղծվում է հավելված, որը նախատեսված էր visit control և photo audit գործընթացների համար։ Մոտ մեկ տարի անց այդ բազայի վրա կառուցվում է նաև ֆինանսական հատվածը, և արդյունքում ձևավորվում է ամբողջական Soft & CRM համակարգ։

Այս ամբողջ ընթացքում առաջնային էր պահպանել բարձր որակը, օգտագործման հարմարավետությունը, լավ ինտերֆեյսը և միաժամանակ ապահովել մատչելի գին։

Sales Doctor-ի նպատակն է աջակցել հայկական փոքր և խոշոր բիզնեսներին՝ բարձրացնելով արդյունավետությունը, կառավարման մակարդակը և վաճառքների աճը։

Վերադառնալ